Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

Ռուսաստանը կնվազեցնի Հայաստան մատակարարվող գազի գինը

Ռուսաստանը կնվազեցնի Հայաստան մատակարարվող գազի գինը
28.04.2015 | 22:32

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հանդիպման ընթացքում Հայաստանի համար գազի սակագնի զեղչի պայմանավորվածություն է ձեռք բերվել: «Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքով պայմանավորված` գազի սակագինը Հայաստանի համար կիջեցվի և կկազմի 165 դոլար 1000 խմ-ի դիմաց: Նման սակագնի սահմանումը թույլ կտա նաև ներդրումներ կատարել գազամատակարարման համակարգի մոդեռնիզացման աշխատանքներում»՝ հայտարարել է Միլլերը` այցի արդյունքներն ամփոփելով «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում: Նա տեղեկացրել է նաև, որ հայկական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք է բերվել` մշակելու գազամատակարարման և գազիֆիկացման աշխատանքների սխեմա, որն ամբողջովին պատրաստ կլինի մինչև աշուն: Ըստ այդ սխեմայի` առաջնահերթ նպատակ է դրված Հայաստանի գազիֆիկացումը հասցնել 100 տոկոսի:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին ընդունել է ապրիլի 16-ին: Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագինը ներկայումս 189 դոլար է` 1000 խմ-ի դիմաց:

Դիտվել է՝ 3320

Մեկնաբանություններ